Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նիկոլ Փաշինյան. Տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության կառավարության մեսիջները

Նիկոլ Փաշինյան. Տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության կառավարության մեսիջները
27.06.2019 | 23:20

Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշում՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա արձանագրեց՝ Հայաստանն արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել է և Հայաստանի տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության կառավարության մեսիջները:

«Այս տարվա մայիսին արձանագրվել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Ուզում եմ արձանագրել, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար մայիսի նկատմամբ ունեցել ենք 0,1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքներով մենք կունենանք արտահանման բավականին շոշափելի աճ», - ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 284

Մեկնաբանություններ